Նորություններ
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրում հիմնանորոգումից հետո բացվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին
22.07.2023
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրում հիմնանորոգումից հետո բացվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Բացման արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, բարերարներ, ավագանու անդամներ և հյուրեր:
Խոնարհված եկեղեցու հիմնանորոգումը նախաձեռնել են ծնունդով հովունեցի 14 բարերարներ: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին:
Վերանորոգումից հետո Սուրբ Աստվածածին եկեղեցում վաղը կմատուցվի առաջին պատարագը: