Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 30֊ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
23.07.2023

Սիրով ու առանձնակի հպարտությամբ շնորհավորում եմ Երկրապահ կամավորականների միության կազմավորման 30-ամյակը։
Հայաստանի Հանրապետության անցած ճանապարհի կայացման մեջ մեծ է Երկրապահի հաղթական ավանդը։ Երկրապահ կամավորականները կյանքի ու մահու կռվի են միշտ դուրս եկել, որ պահեն հող հայրենին, նվիրյալ կամավորականներն են ստանձնել երկրի անվտանգության ապահովման պատասխանատվությունը։
Երկրապահ կամավորականների միությունը այսօր էլ շարունակում է մեծ ավանդ ունենալ թե երկրի պաշտպանության, թե մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում:
Խոնարհումս հայրենիքի համար ընկած բոլոր երկրապահների հիշատակի, նրանց ընտանիքների առջև։
Կրկին շնորհավորելով տոնական այս օրվա առթիվ` մաղթում եմ բոլոր երկրապահներին, նրանց ընտանիքներին ու դարերով հայրենապաշտպան կռվի ելած մեր ազգին խաղաղություն, ամենայն բարիք։