Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Արթիկ, Անի և Ախուրյան համայնքների ղեկավարների մասնակցությամբ

26.07.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արթիկ, Անի և Ախուրյան համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու էմմա Պալյանը։
Հանդիպման մեկնարկին մարզպետը շնորհավորել և արգասավոր աշխատանք է մաղթել Ախուրյանի նորընտիր համայնքապետ Զավեն Մանուկյանին։
Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել մարզի համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, սեփական եկամուտների հավաքագրմանը, քաղաքաշինական մի շարք նախագծերի և դրանց իրականացմանը։
Մուշեղ Մուրադյանը կարևորելով մարզպետի աշխատակազմի և համայնքների համատեղ աշխատանքը՝ նշել է, որ համայնքային ցանկացած խնդրի լուծման համար լիազորությունների շրջանակում քայլեր կձեռնարկվի․ «Համայնքներ աշխատանքային այցերի ընթացքում գույքագրել ենք մի շարք խնդիրներ, անդրադարձել ենք տարբեր հարցերի, որոնց լուծման ուղղությամբ մեր գործուն քայլերը չեն ուշանալու։ Անելու ենք ամեն ինչ օրենքի շրջանակներում խնդիրներին լուծում գտնելու համար։ Հարգելի համայնքապետեր, պետք է հետևողական լինեք և խստապահանջ, որպեսզի արդյունքները տեսանելի լինեն»։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև ընթացիկ աշխատանքներին և ծրագրերին առնչվող հարցեր։ Մարզպետին է զեկուցվել դրանց ընթացքի, առաջացած հիմնահարցերի մասին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:04:34