Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային այցով եղել է Աշոցք համայնքում

28.07.2023

 Մարզպետը հետևել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվող Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 141+500-կմ 143+300 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ 1.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Շիրակի մարզով՝ Քեթիի լեռնանցքով։
Կարևորելով կառավարության կողմից իրականացված ծրագրերի վերահսկողությունը, ինչպես նաև պետական բյուջեի յուրաքանչյուր լումայի նպատակային ծախսումը՝ Շիրակի մարզպետը շրջայցի ընթացքում անդրադարձել է աշխատանքների որակով իրականացմանն ու նշել, որ արձանագրված յուրաքանչյուր թերացում պետք է ամենասեղմ ժամկետում վերացվի։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 443,5 մլն դրամ։
Տեղադրվել են ջրահեռացման վաքերը, ավարտել են ներքին շերտի ասֆալտապատման աշխատանքները, կատարվում է կողնակների հարթեցում։ Հիմնանորոգումը մեկնարկել է 2023 թվականին, ավարտը նույնպես նախատեսված է ընթացիկ տարում։ Կապալառու կազմակերպությունն է «Մերձմոսկովյան» ընկերությունը։
Պատասխանատուներն այնուհետև հետևել են Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 160+200-կմ171+700 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 2 միլիարդ 340 միլիոն դրամ է կազմում։ 11,5 կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում էր։ Հիմնանորոգումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։ Իրականացվել են ծածկի ֆրեզավորման և ասֆալտապատման աշխատանքներ։
Այցի ընթացքում Մուշեղ Մուրադյանը հետևել է նաև Աշոցք բնակավայրի 3-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք համագործակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20