Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց
28.07.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր այցելել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց։ Տնօրեն հայր Մարիո Կուկարոլլոյի ուղեկցությամբ Մուշեղ Մուրադյանը շրջել է հիվանդանոցում, հետևել բժշկական հաստատության աշխատանքների ընթացքին, հանդիպել բուժանձնակազմին։
«Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը պոլիկլինիկական ծառայություններից բացի սկսել է նորից ստացիոնար ծառայություններ մատուցել տարածաշրջանի ազգաբնակչությանը։ «Աշոցքի հիվանդանոցում բուժում են ստանում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ մարզի ու Ջավախքի բնակիչները: Շնորհակալ ենք ձեզ, հայր Մարիո, ներդրած ջանքերի համար։ Մեր ազգաբնակչության առողջության պահպանությունն ու առաջնային խնդիրների լուծումը խիստ կարևոր է մեզ համար, պատրաստ ենք լիազորությունների շրջանակներում աջակցել»,- նշել է Շիրակի մարզպետը։
Նշենք , որ տարածաշրջանի ազգաբնակչությանն առավել արդյունավետ բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով հիվանդանոցը համալրվել է նոր սարքավորումներով, վերանորոգվել է վիրաբուժական բաժանմունքը։