Նորություններ
Ավարտական փուլում են Գյումրի համայնքի Օղակային փողոցի կմ0+000-կմ2+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները
28.07.2023
Ավարտական փուլում են Գյումրի համայնքի Օղակային փողոցի կմ0+000-կմ2+500 (Մ-7-ի հետ հատման կետ) հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ 2.5կմ երկարությամբ փողոցում կատարվել են հողային աշխատանքներ, վերականգնվել է երթևեկելի մասը։ Կառուցվել են մայթեր, տեղադրվել են ջրահեռացման վաքեր եւ այլն։ Նորոգվել է կոյուղագիծը։ Բնակիչների խնդրանքով ծրագրում ավելացվել են նաև լրացուցիչ ծավալներ. թաղամասում, որտեղ չկար կոյուղի, անցկացվել է 300մ կոյուղագիծ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մի հատվածում կատարվել է նաև երթևեկելի մասի լայնացում։
Առաջիկայում փողոցը կգծանշվի, կտեղադրվեն ճանապարհային նշանները, ինչպես նաև՝ անվտանգության այլ տարրեր։
Շինաշխատանքները կատարվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Կապալառու կազմակերպությունն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Բեստ նախագիծ» ՍՊԸ-ն։