Նորություններ
Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
28.07.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են գտնվել մարզպետի աշխատակազմի պատասխանատուները։
Բարձրացված հարցերն առնչվել են անօթևանությանը, բնակարանային շահառու ճանաչվելու իրավական կարգավորումներին, ֆինանսական աջակցության տրամադրմանը, հողային, անձնական մի շարք խնդիրների։
Մուշեղ Մուրադյանը շուրջ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ։
Քաղաքացիներին լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու և խնդիրներին լուծում տալու նպատակով՝ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ պատասխանատուները ներկայացված դիմումները կուսումնասիրեն առավել հանգամանորեն՝ իրավասությունների շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ քայլեր: