Նորություններ
Մարզադաշտում այժմ նախապատրաստական եռուզեռ է
30.07.2023
Մի քանի օրից` օգոստոսի 5֊ին, Գյումրիում տեղի կունենա Համահայկական ամառային ութերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Մարզադաշտում այժմ նախապատրաստական եռուզեռ է, որին հետևել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը։
Խաղերի բացման արարողության պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ու միջոցառման բեմադրիչ Արամայիս Հայրապետյանը ներկայացրել են արարողության բեմականացմանն ու ուղիղ եթեր գնացող ծրագրին առնչվող մանրամասներ։
Այնուհետև պատասխանատուները հետևել են մարզադաշտին հարակից փողոցի ասֆալտապատման աշխատանքներին։
Իրականացվել են երթևեկելի մասի 2380 քառակուսի մետր երկշերտ ասֆալտապատման, 40 քառակուսի մետր իջատեղերի և 244 քառակուսի մետր մայթերի կառուցման աշխատանքեր։
Քաղաքային մարզադաշտի արևմտյան կողմի տարածքի հիմնանորոգման (հատված կմ 0+000- կմ 0+199) աշխատանքների իրականացման համար կտրամադրվի 66 մլն 417 հազար դրամ գումար։