Նորություններ
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
30.07.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, Գյումրի համայնքի, ուժային կառույցների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր:
Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներով` նշելով, որ ամեն ինչ պետք է արվի Համահայկական խաղերը պատշաճ մակարդակով անցկացնելու առումով:
Շիրակի մարզպետը հավաստիացրել է, որ ջանք ու եռանդ չի խնայվում յուրաքանչյուր խնդրի լուծման համար։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել յուրաքանչյուր գերատեսչության անելիքներին, բոլոր ծառայությունների փոխկապակցված աշխատանքին, ընդգծվել է յուրաքանչյուր կառույցի կողմից նախանշված քայլերը սահմանված ժամանակացույցով իրականացնելու անհրաժեշտությունը: