Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Միասնություն սպորտով» կարգախոսով Համահայկական 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մնացել են հաշված օրեր

31.07.2023

 «Միասնություն սպորտով» կարգախոսով Համահայկական 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մնացել են հաշված օրեր։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր մարզպետի աշխատակազմում անցկացվել է հերթական խորհրդակցությունն աշխատակազմի պատասխանատուների, ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Շիրակի մարզպետը նշել է, որ յուրաքանչյուր կառույցի կողմից նախանշված են սահմանված ժամանակացույցով իրականացնելու քայլերը․ «Հազարավոր մեր հայրենակիցներ աշխարհի տարբեր երկրներից կժամանեն Գյումրի և այս կարևոր իրադարձությանը մենք ամենայն պատասխանատվությամբ պետք է մոտենանք, հնարավորինս պետք է զերծ մնանք թերացումներից ու բացթողումներից»։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բարձրաստիճան հյուրերին դիմավորելու, ճանապարհների անվտանգ երթևեկության, հյուրերի տեղափոխման, արարողակարգային մի շարք հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:04:34