Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հյուրընկալել է աշխատանքային այցով Գյումրիում գտնվող չինացի գործարարների

31.07.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Գյումրիում գտնվող չինացի գործարարների։ Հանդիպմանը մասնակցել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, գործարար Միսակ Բալասանյանը, աշխատակազմի պատասխանատուներ, գործարարներ։ Քննարկվել են Գյումրիում իրականացվելիք ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։
Հյուրերը մարզային իշխանություններին ներկայացրել են առաջիկա անելիքների մասին։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է հյուրերին և նշել, որ կարևորում է այսօրինակ հանդիպումներն ու քննարկումները և վստահեցրել, որ ամեն ինչ կանի իրավասությունների ու լիազորությունների շրջանակներում ծրագրերի իրականացմանն աջակցելու համար։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում կրկին հանդիպելու և քննարկելու նախանշված քայլերը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:04:34