Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվում են Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածները՝

31.07.2023

 Հիմնանորոգվում են Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածները՝ կմ23+250 - կմ37+500 (ընդհանուր երկարությունը՝ 14.25կմ) և կմ45+300 - կմ60+200 (ընդհանուր երկարությունը՝ 14.9կմ)։ Երկու հատվածներում էլ այս պահին կատարվում են շինարարական աշխատանքներ։ Կապալառու կազմակերպության՝ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ առաջին հատվածի վրա արդեն մոտ 5.4կմ-ն սաֆալտապատ է (տեղադրվել է ներքին շերտը), մյուս տեղամասերում կատարվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Նորոգվում են ճանապարհին առկա կամուրջները։ Աշխատանքներ են կատարվում ճանապարհի պատվածքի հիմքի իրականացման ուղղությամբ։ Երկրորդ հատվածում նույնպես մոտ 8.5կմ-ն (ներքին շերտ) ասֆալտապատ է, այստեղ նույնպես ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։
Իսահակյան-Գյումրին Մ-1 միջպետական ճանապարհը շրջանցող ճանապարհ է, որը Շիրակի մարզը միացնում է Արագածոտնի և Արմավիրի մարզերին, այն նաև մի քանի գյուղեր իրար կապող ուղի է, և ինչպես նշում է կապալառու կազմակերպության ներկայացուցիչը, ժամանակին հանրապետական նշանակության այս ավտոճանապարհն ունեցել է մեծ ինտենսիվություն, սակայն անանցանելիության պատճառով երթևեկության ինտենսիվությունը նվազել էր։ Երկար տարիներ ճանապարհը չէր նորոգվել։ Շինարարը նկատում է, որ հիմնանորոգումից հետո ունենալու ենք բավականին մեծ կրողունակության ճանապարհ, և ինտենսիվությունն այստեղ դարձյալ կմեծանա՝ թեթևացնելով Մ-1 միջպետական ճանապարհի երթևեկը։
Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է «Հալդի խոնսալթ» ընկերությունը։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։


Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20