Նորություններ
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ճանապարհի Արթիկ քաղաքի էստակադայի հատվածում ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են
04.08.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր մասնակցել է կամրջի երթևեկելի մասի բացման արարողությանը։
Ողջունելով ներկաներին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը ծրագրի ֆինանսավորման համար և բարձր է գնահատել աշխատանքներում հետևողականություն դրսևորած բոլոր պատասխանատուների աշխատանքը․«Համահայկական ամառային 8-րդ խաղերով պայմանավորված, մարզի ճանապարհների բեռնաթափումն ապահովելու նպատակով՝ այսօր կամրջի երթևեկելի մասը բացել ենք, կամրջի բարեկարգման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Նշեմ, որ էստակադայի նորոգումը Արթիկի համար խիստ կարևոր նշանակություն ունի, ճանապարհային ենթակառուցվածքների նորոգմանն ու կահավորմանը կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում, մնում է մեզ լինել առավել պատասխանատու և հետևողական պետական միջոցները նպատակային ու առանց թերացումների խնդիրների լուծմանն ուղղելու»։