Նորություններ
Գյումրու քաղաքային մարզադաշտում ընթանում են Համահայկական 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության նախապատրաստական վերջին աշխատանքները
04.08.2023
Գյումրու քաղաքային մարզադաշտում ընթանում են Համահայկական 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության նախապատրաստական վերջին աշխատանքները: Բացման արարողության ու շքերթի համար կառուցվել է մեծ բեմահարթակ, տեղադրվել է լուսաձայնային ժամանակակից տեխնիկա, ընթանում են շքերթի վերջնական փորձերը։
Աշխատանքային եռուզեռի վերջին ակորդներին հետևել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը։
8-րդ ամառային խաղերին կմասնակցեն ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ՝ աշխարհի 41 երկրների 179 քաղաքներից: Սպորտային միջոցառման նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են ավելի քան 2000 կամավորներ՝ հիմնականում հայաստանյան բուհերի ուսանողներից:
Աշխատանքային բարձր պատրաստվածության են բերվել բոլոր ծառայությունները` ոստիկանություն, փրկարար ծառայություն, շտապօգնություն։
Առաջին օգնության սպասարկում կիրականացնի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։