Տպել
Նորություններ
Անցկացվել են տղամարդկանց դասական վոլեյբոլի ենթախմբային փուլի մրցումները
08.08.2023
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ Գյումրի համայնքի խաղային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում այսօր հետևել է համահայկական ամառային 8-րդ խաղերի ծրագրով տղամարդկանց դասական վոլեյբոլի ենթախմբային փուլի մրցումներին։
ՈՒժերը չափել են Ստամբուլի և Կրասնոդարի թիմերը, մրցապայքարում 3-1 հաշվով հաղթանակ է տոնել Ստամբուլի թիմը։ Այսօր կմրցեն նաև Գյումրու և Ախալքալակի թիմերը։












