Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ընդունել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանին

08.08.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն
Միքայել Մանուկյանին և «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու բժշկական կենտրոնների համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։
Շիրակի մարզպետը վստահեցրել է, որ գործակցության խորացմանը միտված նախաձեռնություններում կլինի նեցուկ և լիազորությունների շրջանակներում կաջակցի նոր նախաձեռնություններին․ «Բոլոր այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք միտված են մարզում բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը, նոր ծառայությունների մատուցմանը՝ ես պատրաստ եմ լիազորություններիս շրջանակներում աջակցելու և անելու հնարավորը Շիրակի մարզում բուժսպասարկումը գործնականում առավել արդյունավետ դարձնելու համար»։
Միքայել Մանուկյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ համագործակցության մասին առաջիկայում հնարավոր կլինի առավել առարկայական խոսել, քանզի պատրաստակամություն է տեսնում թե մարզպետի ու աշխատակազմի, թե «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենի կողմից։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 14:54:16