Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հետևել է կանանց դասական վոլեյբոլի ենթախմբային փուլի մրցումներին
08.08.2023
Աշխատանքային օրվա ավարտից հետո Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ Գյումրու թիվ 30 դպրոցի մարզադահլիճում հետևել է համահայկական ամառային 8-րդ խաղերի ծրագրով կանանց դասական վոլեյբոլի ենթախմբային փուլի մրցումներին։
ՈՒժերը փորձել են Կոտայքի մարզի Գառնու և Իրանի Իսլմական Հանրապետության Գորգան քաղաքի թիմերը։ 3-0 հաշվով հաղթանակ է տոնել Գառնու թիմը։
Մինչ այդ մրցել են Թբիլիսիի և Աշտարակի թիմերը, 3-0 հաշվով առաջատար է ճանաչվել Աշտարակի թիմը։


















