Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Դը Գուրուս» ընկերության մասնաճյուղի բացման արարողությունը

11.08.2023

 Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Դը Գուրուս» ընկերության մասնաճյուղի բացման արարողությունը, որին մասնակցել և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջույնի խոսքով հանդես է եկել մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը՝ կարևորելով նմանատիպ ընկերությունների գործունեությունը Շիրակի մարզում, որոնք երիտասարդությանը նորարարական գաղափարներին ու նախաձեռնություններին ծանոթանալու հնարավորություն են ընձեռում։
Բացման արարողությանը ներկա են գտնվել ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը։
«Դը Գուրուս»-ը բիոտեխնոլոգիական ընկերություն է, որի շուրջ համախմբվում են ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետները։ Ընկերությունը համագործակցում է միջազգային խոշոր դեղագործական ընկերությունների հետ՝ մատուցելով վիճակագրական ծրագրավորման, կլինիկական տվյալների մշակման, բիոստատիստիկայի ոլորտի ծառայություններ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:04:34