Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացվել է հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնը

12.08.2023

 «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»` այս ուղերձով այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացվել է հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնը։
Փառատոնին ներկա են գտնվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, մարզպետի օգնական Անժելա Մաթոսյանը, պաշտոնատար այլ անձինք, արվեստագետներ, հյուրեր։
Փառատոնի հիմնադիրները Աննա և Անահիտ Մխիթարյաններն են, գլխավոր գործընկերը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, կազմակերպիչը` «Ճախրուկ» ՀԿ-ն։
Միջոցառմանը երաժշտական կատարումներով, որպես հատուկ հյուր, հանդես է եկել Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը։ Ելույթ են ունեցել «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, ինչպես նաև «Գյումրու երեխաների տուն», «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն», «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն», «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ների և այլ հատուկ կրթահամալիրների սաներն ու արտերկրից ժամանած երաժշտական խմբեր։
ℹ️ Այս տարվա փառատոնին միացել է նաև Akneye նախաձեռնությունը, որը միջոցառման մասնակիցներին հնարավորություն է տվել նկարել Akneye-ի խորհրդանշական աչքի վրա։ Պատկերն ամբողջական նկարելուց հետո, կստեղծվեն դրանց NFT տարբերակները և բարեգործական նպատակով կներկայացվեն վաճառքի։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20