Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

12.08.2023

 Սիրելի´ երիտասարդներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։
Երիտասարդությունը բոլոր ժամանակներում եղել և մնում է հասարակության համար առանձնահատուկ արժեք, նրա հիմնական ներուժն ու առաջ շարժվելու գրավականը։
Մարդուն դրականորեն բնութագրելիս ասում ենք՝ հոգով երիտասարդ է, այսինքն միտքը պայծառ է, հոգին՝ սիրով ու եռանդով լի: Այդ հատկանիշները մեր վաղվա օրը սիրո ու լույսի մեջ կերտելու առհավատչյան են:
Ժամանակակից երիտասարդությունն առանձնանում է կյանքի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ, իրենց համար կոնկրետ նպատակներ դնելու և դրանց հասնելու ունակությամբ:
Այսօր ես վստահությամբ կարող եմ ասել, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է:
Երիտասարդների խնդիրները, նրանց կյանքը բարեկեցիկ դարձնելու հարցերը գտնվում են պետության ուշադրության ներքո, կառավարությունն անում է հնարավորն օգնելու երիտասարդներին, տարբեր հետաքրքրություններ ու կարողություններ ունեցող երիտասարդների ուսման, զբաղվածության ու աշխատանքի խնդիրների կարգավորման համար իրականացվում են պետական ծրագրեր, ինչը հնարավորություն է տալու մեր երիտասարդներին իրենց կարողություններն իրացնելու տարբեր ոլորտներում՝ գիտության, բարձր տեխնոլոգիաների, քաղաքականության, բիզնեսի, սպորտի, մշակույթի:
Սիրելի´երիտասարդներ, ձեր մեծ ու փոքր բոլոր երազանքներին ու նախաձեռնություններին մաղթում եմ իրականացում: Թող երիտասարդության հրաշալի զգացումն ուղեկցի ձեզ ողջ կյանքում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 13:20:24