Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

13.08.2023

 Հարգելի´ շինարարներ

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Շինարարի օրվա առթիվ:
Հազարամյակների պատմություն ունեցող ազգային հարստություններն ու կոթողները, որոնք ժառանգություն ենք ստացել մեր պապերից, հայ շինարարի անմնացորդ նվիրումի արգասիք են։ Հայ շինարարի ստեղծագործելու և բազկի ուժի շնորհիվ բացառիկ գլուխգործոցներ ու ճարտարապետական արժեքներ աշխարհին ճանաչելի են դարձել, պատմել բոլորին հայի մտքի թռիչքի, քարին շունչ ու հոգի տալու գաղտնիքների մասին։ Ուստի պատահական չէ հայ ժողովրդի սերն ու հարգանքը, ակնածանքը շինարարների, ոլորտի աշխատակիցների հանդեպ։

Այս մասնագիտությունը բարդ է ու պատասխանատու, աշխատանքի արդյունքը՝ տեսանելի, որը վայելում են հանրությունն ու եկող սերունդները։

Շինարարության բնագավառը կարևոր տեղ է զբաղեցնում երկրի ու մեր մարզի զարգացման գործում։ Վերջին տարիներին մարզում իրականացվում են տարատեսակ շինարարական աշխատանքներ, կառուցվում են դպրոցներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ ու ենթակառուցվածքներ։ Համոզված եմ, որ պետական հոգածության, կառավարության հովանավորությամբ իրականացվող բազմաբնույթ ծրագրերի շնորհիվ շինարարական աշխատանքները Շիրակում գնալով ավելի ու ավելի լայն թափ են ստանալու և շինարարության ծավալների աճի հետ մեկտեղ մեր համայնքներն առավել ժամանակակից ու բարեկարգ են դառնալու:

Հարգելի´ շինարարներ, մաղթում եմ Ձեզ աշխատանքային, ստեղծագործական հաջողություններ և նոր ձեռքբերումներ։

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 13:20:24