Նորություններ
Քննարկում ՀՀ զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու առնչությամբ
15.08.2023
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտոնությունները և ծառայությանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպատակով Գյումրի և Արթիկ համայնքներում անցկացվել են հանդիպումներ համայնքների բնակիչների և համայնքապետարանների պատասխանատուների հետ։
ՀՀ ՊՆ կադրերի ապահովման, ինչպես նաև զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության սպաների կողմից ներկայացվել են պայմանագրային զինվորական ծառայությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում վերջին շրջանում սոցիալական երաշխիքների ուղղությամբ կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնք ուղղված են պայմանագրային զինվորական ծառայությունը առավել գրավիչ դարձնելուն։ Հանդիպումների մասնակիցների կողմից հնչել են նաև մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ։
Առաջիկայում քննարկումներ կկայանան նաև մարզի մյուս համայնքներում։