Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում մարզում գործող հիվանդանոցների և պոլիկլինիկաների տնօրենների հետ

16.08.2023

 Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանն այսօր հանդիպել է մարզում գործող հիվանդանոցների և պոլիկլինիկաների տնօրենների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են առողջապահության բնագավառի հիմնախնդիրներին առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձ է կատարվել բուժհաստատությունների մատուցած ծառայությունների որակին ու աշխատանքների արդյունավետությանը, ինչպես նաև առողջության առաջնային օղակի աշխատանքի օպերատիվությանն ու պատասխանատվությանը։
Լեյլի Ասլանյանը առողջապահության կազմակերպիչներին փոխանցել է մարզպետ Մուշեղ Մուրադյանի անմիջական հանձնարականը՝ աշխատանքում լինել առավել աչալուրջ և զգոն, հետևել կարգապահությանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20