Տպել
Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմին ՀՀ կառավարության որոշմամբ 66 մլն 417 հազար դրամ է հատկացվել
17.08.2023
Շիրակի մարզպետի աշխատակազմին ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ 66 մլն 417 հազար դրամ է հատկացվել՝ Գյումրու քաղաքային մարզադաշտի արևմտյան հատվածի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար։
Իրականացվել են երթևեկելի մասի 2380 քառակուսի մետր երկշերտ ասֆալտապատման, 40 քառակուսի մետր իջատեղերի և 244 քառակուսի մետր մայթերի կառուցման աշխատանքեր։ Կապալառու կազմակերպությունը «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն է։