Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիշատակի միջոցառում «Պատվո բլուր» հուշահամալիրում

18.08.2023

«Պատվո բլուր» հուշահամալիրի տարածքում այսօր տեղի է ունեցել 19-րդ դարում ռուս-թուրքական պատերազմներում զոհված զինվորականների հիշատակին նվիրված միջոցառում։ Արդեն 13 տարի «Պատվո բլուրում» անցկացվում է 1828, 1855 և 1877-1878 թվականներին զոհված 240 զինվորականների հիշատակին նվիրված արարողություն։
Արարողությանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Արամ Անտոնյանը, ՌԴ փոխհյուպատոսը, մարզային ու համայնքային իշխանությունների և Գյումրիում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներ, 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի զինվորներ և սպաներ:
Ներկաները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար ընկած զինվորների հիշատակին, ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրվել հուշակոթողի առջև։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 12:27:06