Նորություններ
Շիրակի մարզպետը հանդիպել է «Կարկոմավտո» ՍՊԸ ներկայացուցիչների հետ
18.08.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հանդիպել է Հայաստանում ռուսական «ГАЗ» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Կարկոմավտո» ՍՊԸ-ի փոխտնօրեն Տիգրան Քյուֆարյանի և «Պրեմիում գազ» ՍՊԸ ներկայացուցիչ Հայկ Գևորգյանի հետ։
Տիգրան Քյուֆարյանը մարզպետին է ներկայացրել ընկերության գործունեությունն ու նշել, որ մեկ տասնամյակից ավելին ընկերությունը առաջարկում է հուսալի ավտոմեքենաներ։ Մարզպետը հավաստիացրել է, որ մարզի զարգացմանն առնչվող ցանկացած առաջարկության ու նախագծի իրականացմանն աջակից է, համայնքները ևս կիրազեկվեն ընկերության ծրագրերի մասին և լիազորությունների շրջանակներում կօգնի ծրագրերի իրականացման հարցում։