Տպել
Նորություններ
Սևանում ընթանում է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը
19.08.2023
Սևանա լճում ընթանում է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը, որին կանանց և տղամարդկանց երկու տարիքային խմբերում մասնակցում է Շիրակի մարզի 12 հոգանոց թիմը։ Նրանց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել և հաջողություններ է մաղթել մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։
Մրցաշարն անցկացվում է երկրորդ անգամ։ Այն նպատակ ունի մասսայականացնելու ՀՀ-ում լող մարզաձևը և առողջ ապրելակերպը։