Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համահայկական 8-րդ ամառային խաղերին Շիրակի մարզը նվաճեց 108 մեդալ

20.08.2023

Տոնական ու շքեղ մեկնարկը Գյումրիում, հանդիսավոր ավարտը` Գառնիում
«Միասնություն սպորտով» կարգախոսով Համահայկական 8-րդ ամառային խաղերն ավարտված են։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պարգևատրվել է «Համահայկական խաղերի 25-ամյակի ոսկե մեդալով»։
35 ոսկի, 26 արծաթ և 47 բրոնզ` Շիրակի մարզը նվաճեց 108 մեդալ։
Լավագույն քաղաք անվանակարգում հաղթեցին Արթիկն ու Լոնդոնի թիմը։
Մրցումներին մարզից մասնակցեցին Գյումրի, Արթիկ, Անի, Ախուրյան, Աշոցք և Ամասիա համայնքների թիմերը՝ շուրջ 300 մարզիկներով։ Ծրագրում ընդգրկված 19 մարզաձևերից մարզի ներկայացուցիչները հանդես եկան 17-ում/մասնակցություն չեղավ գոլֆ և կանանց ֆուտբոլ մարզաձևերում/։
‼️Շիրակի մարզում անցկացվեցին սպորտային պարերի մրցաշարը, ինչպես նաև ֆուտբոլ, բասկետբոլ և վոլեյբոլ մարզաձևերի ենթախմբային փուլերի մրցումները՝ Գյումրիում, Արթիկում և Ամասիայում։ Ընդհանուր հաշվարկում մարզի ներկայացուցիչները նվաճեցին 108 մեդալ, որից 35` ոսկի, 26` արծաթ և 47` բրոնզ։
Արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, կառավարական կազմկոմիտեի անդամներ, ՀԽՀԿ ներկայացուցիչներ և Համահայկականին մասնակցած մարզիկներ, պատվիրակությունների անդամներ։
«Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո Համահայկական 8-րդ խաղերը 2 շաբաթով Հայաստանում էին միավորել 41 երկրների 181 քաղաքների ավելի քան 7000 մարզիկների։ 8 երկիր առաջին անգամ էր ներկայացուցիչ ունենում խաղերում։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20