Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արթիկում քննարկվել է 2024թ-ի սուբվենցիոն ծրագրերի մշակման ընթացքը

23.08.2023

Շիրակի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Արամ Անտոնյանը, զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հրավերով այցելել են Արթիկ, որտեղ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արթիկ համայնքի 2024 թվականին ներկայացվելիք սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթները։ Մարզպետի աշխատակազմի պատասխանատուները կարևորել են Արթիկ քաղաքի և բնակավայրերի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի համամասնության ճիշտ պահպանումը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև համայնքի բյուջեի ֆոնդային մասին և վարչական մասի պահուստային հատվածին, սեփական եկամուտների կատարման ցուցանիշներին, ապառքներին։
Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուներին աշխատանքային խորհրդակցությանը մասնակցելու, սուբվենցիոն ծրագրերի հայտերի վերաբերյալ մասնագիտական դիտարկումների և խորհրդատվության համար։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20