Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

224 հազար դրամ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի նորոգման նախագծահետազոտական աշխատանքների համար

24.08.2023

Կառավարության որոշմամբ նախատեսված 224 հազար դրամն ուղղվելու է Հ-21, /Հ-75/ - Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ29+600 - կմ32+700 հատվածի հիմնանորոգման նախագծահետազոտական, գեոդեզիա-քարտեզագրական աշխատանքների իրականացմանը։
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1․5 մլրդ դրամ է։ Ընդհանուր առմամբ, հիմնանորոգվելու են նաև Արթիկ քաղաքի տարածքում ընդգրկված Սասունցի Դավթի, Ղարիբջանյան, Բաղրամյան, Սակաձե, Գրիգոր Նարեկացի փողոցները և էստակադան։ Շինաշխատանքների ավարտին ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20