Նորություններ
Աշխատանքային քննարկում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հիմնախնդիրների շուրջ
28.08.2023
Շիրակի մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հայտնվելու ռիսկի գոտում գտնվող երեխաների բացահայտման աշխատանքների ակտիվացման և ըստ անհրաժեշտության երեխաների իրավունքների պաշտպանության համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով՝ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային քննարկում:
Աննա Մարտիկյանը ներկայացրել է մարզում տիրող իրավիճակը, անդրադարձել թվային տվյալներին՝ կարևորելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկի գոտում գտնվող երեխաների բացահայտմանն ուղղված աշխատանքների ակտիվացումը: Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանն ու կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը ներկայացրել են տեղեկատվություն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների հետ կատարված աշխատանքների մասին:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության տարածքային բաժինների պետերը, Շիրակի մարզի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների տնօրենները, մարզի համայնքների խնամակալության և հոգաբարձության մարմինների նեկայացուցիչները:
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև միայնակ մնացած, առողջական խնդիրներ ունեցող տարեցների հաստատություններ տեղավորման խնդիրներին, քննարկվել են նաև առանձին դեպքեր: