Նորություններ
Տեղի է ունեցել «Ագրիկո» ընկերության սերմերի և բերքի ամենամյա ցուցադրությունը
28.08.2023
Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն այսօր ներկա է գտնվել հայ-հոլանդական «Ագրիկո» ընկերության սերմերի և բերքի ամենամյա ցուցադրության հանդիսավոր արարողությանը, որին մասնակցել է նաև Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի և Ախուրյանի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, հայ-հոլանդական ընկերության Հայաստանի և Հոլանդիայի ղեկավարությունն ու պաշտոնական ներկայացուցիչները, ֆերմերներ, հյուրեր:
Հայ-հոլանդական «Ագրիկո» ընկերության համագործակցությունը երեքուկես տասնամյակի պատմություն ունի: 35 տարվա համագործակցության արդյունքում Շիրակի մարզի ֆերմերները կարողացել են նոր սերմնատեսակներ փորձարկել, արձանագրել նոր արդյունքներ։
«Ագրիկո» ընկերությունը սերմ մատակարարելուց բացի, ֆերմերների համար ագրոգիտելիքների փորձի մշտական փոխանակման ծրագրեր է իրականացնում, Հայաստանում կարտոֆիլի պահեստներ է կառուցում, կարտոֆիլագործական գյուղգործիքներ ներկրում: