Նորություններ
Կառավարությունը Շիրակի մարզպետի աշխատակազմին տրամադրել է 334 մլն 810 հազար դրամ
31.08.2023
334 մլն 810 հազար դրամ գումարից ՀՀ կառավարությունը 125 մլն 713 հազարը նախատեսել է Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման /2 փուլով/ սուբվենցիոն ծրագրի 80 տոկոս համաֆինանսավորման նպատակին։ Առաջին փուլի արժեքը 157 մլն 141 հազար դրամ է։ Այժմ ընթանում են երկրորդ փուլի շինարարական աշխատանքները։ Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։
Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի 60 տոկոս համաֆինանսավորման համար էլ կառավարության այսօրվա որոշմամբ նախատեսվել է 58 մլն 222 հազար դրամ։ Ծրագրի ընդհանուր գումարը 97 մլն 38 հազար է։ Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար, շինության մակերեսը՝ 490քմ։
«Գյումրի համայնքի Ս.Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի տանիքի վերանորոգման» ենթածրագրի ընդհանուր գումարը կազմում է 7 մլն 407 հազար դրամ, որից կառավարության մասնաբաժինը՝ 3 մլն 333 դրամ՝ 45 տոկոս։ Տանիքի մակերեսը 480 քառակուսի մետր է։
ՀՀ կառավարությունը 94 մլն 17 հազար դրամ գումար էլ հատկացրել է «Գյումրի համայնքի երկրորդային 17 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի «Գյումրի քաղաքի Կոմիտաս փողոցի հիմնանորոգում (Ս․Թեհլերյան փողոցից մինչև բնակավայրերի վերջ)» ենթածրագրի համաֆինանսավորման համար, ենթածրագրի ընդհանուր գումարը 170 մլն 940 հազար դրամ է։ Փողոցի երկարությունը 1270մ է։
Կառավարությունը 53 մլն 524 հազար դրամ է հատկացրել «Գյումրի քաղաքի երկրորդային 8 փողոցների և 1 հրապարակի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի «Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակի հիմնանորոգում» ենթածրագրի համաֆինանսավորման համար, ծրագրի ընդհանուր գումարը 133 մլն 810 հազար դրամ է։