Նորություններ
Սեպտեմբերի 1-ը Շիրակի մարզի դպրոցներում դիմավորել են տոնական մթնոլորտում
01.09.2023
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանն ու Ալբերտ Այվազյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը այցելել են «Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց», որտեղ անցկացվել է առաջին դասին նվիրված միջոցառում։
«Անչափ հուզիչ օր է բոլոր դպրոցականների համար, բնականաբար, օրն առանձնահատուկ է առաջին դասարանցիների համար, կյանքի նոր փուլ ոտք դնող մեր փոքրիկներին մաղթում եմ մեծ ձեռքբերումներ։ Թող նոր ուսումնական տարվա յուրաքանչյուր օրը բոլորիդ պարգևի սովորելու և առաջ շարժվելու բերկրանք»,- շնորհավորական խոսքում նշել է Շիրակի մարզպետը։
Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն այցելել է նաև «Ջրաձորիմիջնակարգ դպրոց», մասնակցել սեպտեմբերի 1-ին նվիրված միջոցառմանը, դպրոցն այս տարի ունի 5 առաջին դասարանցի։
Նշենք, որ այս 2023-2024 ուստարում Շիրակի մարզում նախնական տվյալներով առաջին դասարան է գնացել 2687 աշակերտ։