Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.09.2023

Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողնե՛ր
Հարգարժան մանկավարժներ
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ:
Գիտելիքի օրը պատեհ առիթ է կրկին խոսելու կրթության կարևորության, այն ապրելակերպ ու առաջ շարժվելու հիմնական ուժ դարձնելու առաջնայնության մասին։ Ողջ կյանքի ընթացքում մենք չենք դադարում սովորել, քանզի գիտելիքն է այն միջոցը, որով հնարավոր կլինի պայքարել մարտահրավերների դեմ, հասկանալ խնդիրներն ու գտնել դրանց լուծման ուղիները։
ՀՀ կառավարությունը ջանք չի խնայում կրթության որակի բարձրացման, կրթական պայմանների բարելավման համար, այս նպատակով է, որ կրթական բարեփոխումներից զատ կառուցվում ու նորոգվում են դպրոցներ ու նախադպրոցական հաստատություններ։
Մեզ համար կրթական համակարգի զարգացումը, մատաղ սերնդի դաստիարակությունը առաջնային ու կարևոր է։
Այսօր, թերևս ամենահետաքրքիր ու հուզիչ օրն է լինելու առաջին դասարանցիների, ինչու չէ նաև առաջին կուրսի ուսանողների համար, կյանքի նոր փուլ ոտք դնող մեր փոքրիկներին ու պատանիներին մաղթում եմ նոր ձեռքբերումներ։ Վստահ եմ՝ նոր գիտելիքների ու կրթության շնորհիվ ապագայում դուք եք դառնալու մեր երկրի արժանավոր քաղաքացիները, դուք եք կերտելու վաղվա առավել ուժեղ Հայաստանը:
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, կրթության նվիրյալ մանկավարժներ, թող նոր ուսումնական տարվա յուրաքանչյուր օրը ձեզ պարգևի սովորելու, դասավանդելու և առաջ շարժվելու բերկրանք:
Մեր մանկավարժներին սովորեցնելու պատվաբեր գործում անսահման կամք ու նախաձեռնողականություն, մեր աշակերտներին ու ուսանողներին ուսման մեջ հաջողություններ եմ մաղթում։
Շնորհավոր սեպտեմբերի 1։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58