Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

04.09.2023

Արտակարգ իրավիճակների համակարգի հարգարժան աշխատակիցներ

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ:
Ձեր ամենօրյա պատասխանատու առաքելությունը նպատակաուղղված է դժվարին և վտանգավոր իրավիճակներում հայտնված մեր քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու գործին։
Եվ իհարկե, ձեր արհեստավարժությունը, նվիրումը, քաջությունը արժանի է ամենաանկեղծ հարգանքի։ Փրկարար լինելը կոչում է և վստահ եմ՝ ձեզ համար ուրիշի դժբախտություն չկա, քանի որ հենց դուք եք, որ ցանկացած վտանգի դեպքում առաջինն օգնության եք հասնում՝ հաճախ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը։
Համոզված եմ, որ այսուհետ էլ ջանք չեք խնայի մեր բնակիչների անվտանգության ապահովման և փրկարար ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման համար։
Ցանկանում եմ բոլորիդ քաջառողջություն, անվտանգ ծառայություն։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58