Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետը ծանոթացել է Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի դպրոցի կառուցման ընթացքին:

06.09.2023


Գյումրիում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր սպորտային համալիրի կառուցման ընթացքին:
Աշխատանքներն ավարտին կհասցվեն 2026 թվականին:
Սպորտային համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6,5 միլիարդ դրամ, որը հատկացվել է պետական բյուջեից: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58