(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
06.09.2023
Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, 60 մլն խոր.մ ծավալով ջրամբարի կառուցում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 94.8 մլն եվրո: Ջրամբարի կառուցմամբ կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող շուրջ 17,000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Ջրամբարը հնարավորություն կստեղծի նաև Շիրակի մարզի ոռոգելի հողատարածքներն ավելացնել ևս 920 հա-ով, իսկ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի շուրջ 6600 հա հողատարածքների ոռոգումը մեխանիկականից փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 11 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է Շիրակի մարզի Ջրաձոր գյուղը տեղափոխել՝ Հայաստանի անկախության ընթացքում կառուցելով նոր գյուղ:
← Վերադառնալ ցուցակին
↑ Դեպի վեր
Դուք հնարավորություն ունեք առցանց ռեժիմում ուղարկել Ձեր դիմումներն, առաջարկություներն ու նամակները
Մարզպետարան ուղղված Ձեր պաշտոնական դիմումը այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե պետական որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել: