(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
06.09.2023
Արթիկում Վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել, որտեղ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Սպանդարյան փողոցը: Ավելի քան կես կմ երկարությամբ փողոցի հիմնանորոգման համար հատկացվել է 124 մլն դրամ: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: Հաջորդիվ Վարչապետը ծանոթացել է Հոռոմ - Արթիկ - Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 4,9 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք նախատեսվում է ավարտել այս տարի: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 94 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից:
← Վերադառնալ ցուցակին
↑ Դեպի վեր
Դուք հնարավորություն ունեք առցանց ռեժիմում ուղարկել Ձեր դիմումներն, առաջարկություներն ու նամակները
Մարզպետարան ուղղված Ձեր պաշտոնական դիմումը այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե պետական որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել: