Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում բացվել է «CHILL WITH TECH» տեխնոլոգիական և թվային հյուրատունը

07.09.2023

 Մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջույնի խոսքն ընթերցել է մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը․ «Շիրակի մարզպետի և աշխատակազմի անունից ողջունում ենք Ձեզ տեխնոլոգիական և թվային այս հյուրատան բացման առթիվ։ Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսական և սոցիալական աճի ամենազորեղ շարժիչ ուժերից է։ Իհարկե, զբոսաշրջության առանցքը մեր երկրում հարուստ պատմությունն ու մշակույթն են, որոնք գրավում են զբոսաշրջիկներին, խոսքս թե եկեղեցիների, պատմական վայրերի, թե տարբերվող բնաշխարհի ու բնական միջավայրի մասին է։
Հենց բնական միջավայրի ու ժամանակակից տեխնոլոգիաների համադրման արդյունք է այս հյուրատունը։ Անչափ գնահատելի նախաձեռնություն է։ Առանց մարդկային գործոնի շարժական հյուրատան այս պիլոտային ծրագրի մեկնարկը գյուղական տուրիզմի զարգացմանը միտված քայլ է, իսկ մեզ համար խիստ կարևոր է, որ մարզի գյուղական բնակավայրերերի զբոսաշրջային գրավչությունների առաջարկն ու դրանց նկատմամբ հավանական պահանջարկը հնարավորինս աճի: Մաղթում ենք ձեզ բարի երթ և նոր ձեռքբերումներ»։
Տեխնոլոգիական ժամանցով հագեցած շարժական հյուղակը «Ջիթեք» ընկերության աշխատանքի արդյունքն է՝ «Ջի այ զեթի» ֆինանսավորմամբ։ Հյուրատան տեխնոլոգիական լուծումները, ավտոմատ կառավարվող համակարգերը ստեղծվել են Գյումրու երիտասարդ ինժեներների կողմից։ Հյուրանոցը 1-ից 4 հյուրերի համար յուրօրինակ փորձառություն և տարբերվող հանգիստ է խոստանում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36