Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնից Շիրակը վերադարձել է գավաթով

11.09.2023

 «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնի 10-ամյա հոբելյանի առթիվ փառատոնին երկար տարիներ բարձր մակարդակով մասնակցության, մարզում ազգային ավանդույթները լավագույնս պահպանելու համար Շիրակի մարզն արժանացել է գավաթի և սերտիֆիկատի։
Փառատոնին մարզի համայնքների մասնակցությունն համակարգել է Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվող «Մշակութային վերածնունդ» «Արվեստների և արհեստների» միջազգային ամենամյա փառատոնին մասնակցել են Շիրակի մարզի համայնքները՝ ներկայացնելով արվեստի տարբեր ստեղծագործություններ՝ գորգարվեստ, կավագործություն, խեցեգործություն, դարբնագործություն, փայտագործություն, տիկնիկագործություն, ազգային տարազ, կերպարվեստ, ասեղնագործություն և այլն, մարզի պարային ու երաժշտական խմբերը հանդես են եկել տարբեր կատարումներով։
Փառատոնն անցկացվում է ՀՀ Զբոսաշրջային կոմիտեի աջակցությամբ, «Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման ընկերության» կողմից։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:25:01