Նորություններ
Շիրակի մարզպետը հանդիպել է Հայաստանում ռուսական «ГАЗ» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչների հետ
13.09.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հանդիպել է Հայաստանում ռուսական «ГАЗ» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչների հետ, հանդիպմանը մասնակցել են նաև համայնքների ղեկավարները։
«Կարկոմավտո» ՍՊԸ-ի փոխտնօրեն Տիգրան Քյուֆարյանը և «Պրեմիում գազ» ՍՊԸ ներկայացուցիչ Հայկ Գևորգյանը շնորհակալություն են հայտնել մարզպետին աջակցության համար՝ նշելով, որ նախորդ հանդիպմանը ևս զգացել են մարզպետի հոգատար վերաբերմունքը մարզի համայնքների խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև գործարար դաշտի հետ կառուցողական համագործակցության պատրաստակամությունը։
Տիգրան Քյուֆարյանը համայնքների ղեկավարներին ներկայացրել է ընկերության գործունեությունն ու ապրանքատեսականին, ծավալվել է արդյունավետ քննարկում։