Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզում գործող հիվանդանոցների և պոլիկլինիկաների տնօրենների հետ
13.09.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզում գործող հիվանդանոցների և պոլիկլինիկաների տնօրենների հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են բնագավառի հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ինչպես առողջության պահպանման առաջնային օղակի աշխատանքներին ու դրանց արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ հիվանդանոցներում հոսպիտալացումներին, բուժման ընթացքին, բժիշկ-մասնագետների հոգատար վերաբերմունքին։
«Ես, իհարկե, համաձայն եմ, որ բժշկի աշխատանքը շատ բարդ է, սակայն չպետք է մոռանանք, որ այն նույնքան պատվաբեր է։ Բժիշկներն ամեն օր գործ ունեն ամենաթանկի` մարդկային կյանքի և առողջության հետ: Եվ այս համատեքստում, եթե դիտարկում ենք ձեր աշխատանքը, ապա պետք է ամեն ջանք ու եռանդ չխնայել թերացումներից զերծ մնալու, մարդկանց նկատմամբ որքան հնարավոր է հոգատար լինելու և մասնագիտական ներուժն ամբողջապես օգտագործելու համար։ Ձեզ, որպես ղեկավարներ, մնում է լինել զգոն ու ուշադիր, ամեն ինչ անել հաստատությունների հեղինակությունը բարձր պահելու համար»։
Հանդիպման ժամանակ քննարկվել են առաջիկա անելիքներին ու նոր ծրագրերին, բուժհաստատությունների մատուցած ծառայությունների որակի բարձրացմանն առնչվող հարցեր։