Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց համար ԱՆՎՃԱՐ են հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը

13.09.2023

 Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց համար ԱՆՎՃԱՐ են հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը` նախկին 50% զեղչի փոխարեն:
 Ովքե՞ր են շահառուները.
ՀՀ կառավարության թիվ 642-Ն որոշմամբ սահմանվել է, որ հաշմանդամություն ունեցող անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերը) հիմք են սահմանված դեղերը ստանալու համար:
Տվյալ դեպքում՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին։
Այս քաղաքացիների համար ԱՆՎՃԱՐ դեղերը հասանելի կլինեն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների (ամբուլատորիա, պոլիկլինիկա) միջոցով:
Հիմնական դեղերի անվանցանկը ևս լրամշակվել և թարմացվել է անհրաժեշտ նոր դեղերով:
Հիմնական դեղերի ցանկը`

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20