Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայում այսօր հանդիսավորությամբ բացվել է փորձա-ցուցադրական հողատարածք և արևային կայան

14.09.2023

 Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայում այսօր հանդիսավորությամբ բացվել է փորձա-ցուցադրական հողատարածք և էներգետիկ այլընտրանքային (արևային) կայան, որին ներկա են գտնվել Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվայզյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, հյուրեր։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից անունից ողջույնի խոսքն ընթերցել և «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրին բարի երթ է մաղթել մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը․ «Գյուղատնտեսության բնագավառի հիմնախնդիրները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են, ինչի արդյունքում այժմ իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք միտված են գյուղացիական տնտեսությունների զարգացմանն ու գյուղատնտեսության արդիականացմանը։ Մեզ համար կարևոր տեսլական է ունենալ կայուն զարգացող, նորարարական, բարձր արժեք ստեղծող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ստեղծող և գյուղում բնակվող մարդու բարեկեցությունը երաշխավորող գյուղատնտեսություն։ Այս համատեքստում կարևոր ենք համարում մարզում գյուղատնտեսական հիմնահարցերի լուծմանը միտված ցանկացած ձեռնարկ։ Թե փորձացուցադրական հողատարածքը, թե խնայող և արդյունավետ սարքավորումներն ու տեխնոլոգիաները, ինչպիսիք են կաթիլային ոռոգման համակարգը, հակակարկտային ցանցը, էներգետիկ այլընտրանքային կայանը մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսություն ստեղծելու կարևոր նախապայմաններից են»։
Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շնորհիվ, «Հույսի Նշան» միջազգային կազմակերպության և «Կանաչ Արահետ» ՀԿ-ի համագործակցության արդյունքում հիմնված շինության, փորձա-ցուցադրական հողատարածքի և էներգետիկ այլընտրանքային (արևային) կայանի բացումը ոչ միայն Հայկավանի, այլև հարակից բնակավայրերի կայուն գյուղատնտեսությամբ զբաղվող շահագրգիռ ֆերմերների համար է շատ կարևոր։
Բացման արարողությունից հերտո ներկաները շրջել են շինության և փորձացուցադրական հողատարածքում, որի ժամանակ ներկայացվեն են ռեսուրս խնայող և արդյունավետ սարքավորումներն ու տեխնոլոգիաները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 12:18:40