Նորություններ
ՀՀ Կառավարության որոշմամբ գումար է հատկացվել Կապսի և Արեգնադեմի դպրոցների կառուցման աշխատանքների շարունակության համար
14.09.2023
ՀՀ Կառավարության այսօվա որոշմամբ գումար է հատկացվել Կապսի և Արեգնադեմի դպրոցների կառուցման աշխատանքների շարունակության համար
Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների և կրթահամալիրների մոդուլային շենքերի կառուցում ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ են Արեգնադեմի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքները։ Կառավարության որոշմամբ 157 մլն 403 հազար դրամ է նախատեսվել դպրոցի կառուցման աշխատանքների շարունակության համար։
157 մլն 80 հազար դրամ գումար էլ նախատեսվել է Կապսի դպրոցի շինարարական աշխատանքների համար, դպրոցը նույնպես կառուցվում է փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների և կրթահամալիրների մոդուլային շենքերի կառուցում ծրագրի շրջանակներում։