Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 32-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

21.09.2023

  Հարգելի´ հայրենակիցներ
Սրտանց շնորհավորում եմ մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձի առթիվ։
Անկախությունը յուրաքանչյուր հայի համար մաքառման պատմություն է, պայքարի ու տանջանքի ճանապարհ, ազատ, առանց օտարի լծի ապրելու և արարելու բացառիկ հնարավորություն։
Այն օրենքի, իրավունքի գերակայությունն է երկրում, որը պետք է հարգեն բոլորը։
Պատմության դժվարին ոլորաններով անցած հայ ժողովուրդն այսօր, առավել քան երբևէ, վտանգի մեջ է։ Ժամանակը նորանոր մարտահրավերներ է դնում մեր առջև։ Հենց այդ գիտակցումով առաջնորդվելով մեր անմահ հերոսներն անկախ Հայաստանի գոյության ողջ ընթացքում զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ կյանքը։
Փառք ու խոնարհում հայրենիքի համար անմահացած հերոսների հիշատակի առջև։
Անկախ Հայաստանի համար մղվող պայքարն այսօր էլ է շարունակվում։ Ուստի պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի ազատ ապրելու մեր իրավունքը մնա անսասան։
Սիրելի ՛ հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ միասնականություն, մեր անկախությանը տեր կանգնլու վճռականություն և որ ամենակարևորն է՝ խաղաղություն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26