Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության որոշմամբ 124 մլն 754 հազար դրամ է նախատեսվել Շիրակի մարզում իրականացվող սուբվենցիոն 2 ծրագրերի համաֆինանսավորման համար

22.09.2023

107 մլն 865 հազար դրամ գումարն ուղղվելու է Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման /1 փուլ/ համաֆինանսավորման նպատակին։ Մանկապարտեզի շենքի կառուցումը նախատեսվում է 2 փուլով, սուբվենցիոն ծրագրի երկու փուլերի ընդհանուր արժեքը 264 մլն դրամ է, գումարի 70 տոկոսը ֆինանսավորվում է պետբյուջեից։ Առաջին փուլի արժեքը 154 մլն 162 հազար դրամ է։
Պետություն-համայնք համագործակցությամբ՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Կառնուտ բնակավայրում կառուցվում է տիպային մանկապարտեզ՝ 50 երեխայի համար, շինության մակերեսը 494 քառակուսի մետր է։

16 մլն 889 հազար դրամ գումար էլ նախատեսվել է Աղվորիկ, Արդենիս և Զարիշատ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման աշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 33 մլն 798 հազար դրամ է։ Կառավարությունը հատկացրել է գումարի 50 տոկոսը։
Համայնքային կենտրոններում փայտե դռներն և պատուհաններն ապամոնտաժվել են, տեղադրվել են մետաղապլաստե պատուհաններ և դռներ, իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ, սալապատում, ջրամատակարարման և կոյուղագծերի անցկացում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20