Նորություններ
Շիրակի մարզպետն աշխատանքային հանդիպում է ունեցել մարզի համայնքների ղեկավարների հետ
26.09.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել մարզի համայնքների ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում Շիրակի մարզի համայնքներում տեղավորելու, աջակցության տրամադրման հասցեականության ապահովման, կարիքների հստակեցմանն ու գույքագրմանն առանչվող հարցեր։
Մարզպետը համայնքապետերին հորդորել է աշխատել առավելագույն օպերատիվությամբ և համագործակցել բոլոր պատասխանատու կառույցների հետ։
Մուշեղ Մուրադյանը կարևորել է նաև համայնքներում ընթացիկ աշխատանքների բնականոն ընթացքի ապահովումն ու անդրադարձել սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավմանը, սուբվենցիոն ծրագրերին, դրանց որակով իարկանացմանն ու ժամկետներում տեղավորվելուն։