Նորություններ
ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ՀՀ ՏԿԵ նախարարությունում մասնակցել է խորհրդակցության
26.09.2023
ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետների մասնակցությամբ ՀՀ ՏԿԵ նախարարությունում նախօրեին ներկա է գտնվել նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը։
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին մարզերում տեղավորելու հետ կապված մի շարք կազմակերպչական բնույթի հարցեր։
Իրավիճակով պայմանավորված` բոլոր մարզերում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որում ներգրավված են ՏԿԵ նախարարության, մարզպետարանների և համայնքապետարանների աշխատակիցներ։
Աշխատանքային խմբերը ընդունելու և զբաղվելու են բռնի տեղահանվածների կարիքներով՝ սկսած նրանց տեղաբաշխումից, մինչև այլ կարիքների ապահովում։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տեղավորման և կարիքների գնահատման աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են նաև համայնքները։